Իրկուտսկի մարզում հրդեհը տարածվել է բնակելի թաղամասեր․ ծանր վիրավոր կա (տեսանյութ)

Իրկուտսկի մարզի Վիխորևկա քաղաքում սաստիկ քամու պատճառով հրդեհը տարածվել է բնակելի թաղամասեր։
Մեկ կին վիրավորվել է, նա ծանր վիճակում է, նրան նախապատրաստում են շրջանային հիվանդանոց տարհանման։ Հայտնել է մարզպետ Իգոր Կոբզևը։
Բրատսկի մարզում արտակարգ դրություն է հայտարարվել, մարդկանց հորդորել են տարհանվել։ Ընդհանուր առմամբ, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, արդեն 79 տուն և այլ շինություններ են այրվում։
Տեսանյութն այստեղ