Հաղթանակի 79-րդ տարեդարձին ընդառաջ իրականացվել է Անմար կրակի ավանդական պրոֆիլակտիկան (տեսանյութ)

Հաղթանակի 79-րդ տարեդարձին ընդառաջ իրականացվել է Անմար կրակի ավանդական պրոֆիլակտիկան (տեսանյութ)

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձին ընդառաջ Մոսկվայի Ալեքսանդր այգում իրականացվել է Անմար կրակի ավանդական, նախատոնական պրոֆիլակտիկան։

Մոսկվայի Կրեմլի պատի մոտ գտնվող Անհայտ զինվորի գերեզմանի հավերժական կրակը Ռուսաստանի գլխավոր սրբություններից մեկն է: Այն վառվել է 1967 թվականին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 22-րդ տարեդարձի նախօրեին և դարձել խորհրդային զինվորների հերոսական սխրանքի անմահության խորհրդանիշը։ Այս կրակը միշտ վառվում է՝ ի նշան հարգանքի և երախտագիտության հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհածների:

Տեսանյութն այստեղ