Սելենա Գոմեսը պատմել է Ջասթին Բիբերից բաժանվելու մանրամասները

Սելենա Գոմեսը պատմել է Ջասթին Բիբերից բաժանվելու մանրամասները

Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը  «The Hollywood Reporter's Awards Chatter» փոդքասթի ընթացքում պատմել է Ջասթին Բիբերից բաժանվելու մասին։

2017թ․-ին երգչի հետ հարաբերությունները խզելուց հետո աստղը կարողացել է ավելի լավ ճանաչել իրեն։ Գոմեսի խոսքով՝ Բիբերի հետ թունավոր հարաբերությունների ավարտից հետո ինքը դադարել է հանդուժել վատ վերաբերմունքն իր հանդեպ։

«Ես պայքարում էի գայլախտի դեմ, երիկամների հետ կապված խնդիրեր ունեի։ Ւրականում դա շատ բարդ էր։ Բայց հիմա ես պետք է ասեմ, որ իրականում դա ինձ շատ բան է տվել։ Այդ ամենն ինչ թույլ է տվել զարգացնել բնավորությունս․ ես չեմ հանդուժում ոչ մի անհեթեթություն կամ հարգանքի բացակայություն եւ հարտ եմ, թե ինչպես եմ կարողացել դուրս գալ այդ ամենից»,- պատմել է արտիստը։