Բարսելոնան պատմության մեջ 27-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն (տեսանյութ)

Բարսելոնան պատմության մեջ 27-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն (տեսանյութ)

Բարսելոնան 2022/23 մրցաշրջանում ժամանակից շուտ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի կոչումը։

«Բլաուգրանասը» Լա լիգայի 34-րդ տուրի արտագնա խաղում 4:2 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»: Չավիի թիմը մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ անհասանելի է դարձել «Ռեալի» և «Ատլետիկոյի» համար:

«Բարսելոնան» հաղթանակ տարավ Լևանդովսկու դուբլի, ինչպես նաև Բալդեի և Կունդեի գոլերի շնորհիվ։

Բարսելոնան 2018/19 մրցաշրջանից հետո առաջին անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն։ Սա 27-րդ տիտղոսն է ակումբի պատմության մեջ։ Թիմն ավելի շատ տիտղոսներ ունի միայն Մադրիդի «Ռեալը»՝ 35։

Չավիի թիմը մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ ունի 85 միավոր։ Մադրիդի «Ռեալը» 71 միավորով երկրորդ տեղում է։ «Էսպանյոլը» 19-րդ հորիզոնականում է։

«Բարսելոնան» մայիսի 20-ին կընդունի «Ռեալ Սոսյեդադին»: «Էսպանյոլը» մեկ օր անց կխաղա «Ռայո Վալեկանոյի» հետ։

Տեսանյութն՝ այստեղ