Թիթեռնիկի նման այս ծաղիկից այն ծաղիկ եք թռչում․ Անի Խաչատրյանը՝ Աբգարյանին

Վաղուց դադարել եմ որևէ կերպ վերաբերվել տարբեր քաղաքական թևերի տակով անցած, թիթեռնիկի նման այս ծաղիկից այն ծաղիկ թռչելով նեկտար հավաքել փորձող ավագանու անդամին, բայց տիկին Աբգարյանը փորձեց «Ելք» խմբակցության աշխատանքին որակումներ տալ։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նիստի ընթացքում ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը նշել էր, թե «Ելք» խմբակցությունը որպես ընդդիմություն ոչինչ չի արել։

««Ելք» խմբակցության 14 ավագանու անդամների կողմից 1․5 տարում դրված նշաձողն այնքան բարձր է, որ դուք 5 տարում նույնիսկ չեք կարողացել մոտենալ դրան։ Տիկին Աբգարյան, վստահեցնում եմ, հաջորդ 5 տարում, եթե հնարավորություն ունենաք, կրկին չեք կարողանա մոտենալ այդ նշաձողին։ Տիկին Աբգարյան, ապրումակցում եմ ձեզ, բայց ոչ երբեք ձեր կարգավիճակը։ Հասկանում եմ՝ ձեզ օդի և ջրի պես նոր տերեր, նոր կուլիսներ են պետք, բայց, ի սեր Աստծո, մի մոռացեք՝ ով եք դուք, ով է «Ելք» դաշինքը»,-ասաց նա և հորդորեց այս հարցը տալ հայելու առաջ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։