Այսօր ԱԱԾ ծառայողների կողմից առեւագվել է Ալիկ Ասատրյանը, որի գտվելու վայրն առայժմ գաղտնի են պահում

«Այս իշխանությունները կարծում են, որ ոստիկանական, անօրինական միջոցներով, մեր զինակիցներին, ընկերներին առեւանգելով, կալանավորելով, բերման ենթարկելով կարող են ետ պահել պայքարից: Այսօր ԱԱԾ ծառայողների կողմից առևագվել է Ալիկ Ասատրյանը, որի գտվելու վայրն առայժմ գաղտնի են պահում...»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը։
«Պատրազմի առաջին օրը կամավորագրված Ալիկի դեմքին թող նիկոլն ու իրեն ծառայողները նայեն. վախեցո՞ղ տեսան: Այ երբ օրը գա, այս ամեն անօրինականությունների համար քննիչ, օպեր ու մյուսները վախեցած դեմքերով ու թրջված աթոռների վրա նստած երգելու են՝ իրենց շեֆերի ու քաղաքական պատվեր տվողների մասին: Այդ օրը մոտ է...»,- հավելել է Մանուկյանը։