Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն Սարիկ Մինասյանը կլինի, իսկ Վանաձորի մասով դեռ որոշում չկա

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր MediaHub-ին ասաց, որ Վանաձորում փրայմերիզ անցկացնելու որոշում դեռ չունեն։

«Ես ասել եմ՝ բոլոր այն տեղերում փրայմերիզի մոդելի մասին, որտեղ ՔՊ-ն թեկնածու չունի և այդ մեթոդով է ուզում թեկնածու ունենալ, Վանաձորի հետ կապված այն իրավիճակն է, ինչ-որ այդ քննարկման ժամանակ է եղել, դեռ նորություն չունենք»,-ասաց պարոն Խուդաթյանը։

Անդրադառնալով Փարաքարի համայնքապետ նշանակված Լյուդվիգ Գյուլնազարյանին, որը քրեական գործերով է անցնում և սկանդալների մեջ է հայտնվել, Խուդաթյանն ասաց, որ Գյուլնազարյանը մեկնաբանել է, այդ անցնող գործով ինքը ոչ մի կարգավիճակ չունի․

«Ես էլ վստահ եմ, որ անցնող գործի հետ կապված ոչ մի խնդրահարույց բան առնվազն իր մասով չկա»։

Գյումրիում սպասվող ընտրությունների մասով էլ Դավիթ Խուդաթյանն ասաց, որ ՔՊ-ի թեկնածուն փրայմերիզով անցած և ժամանակավոր քաղաքապետ դարձած Սարիկ Մինասյանն է լինելու։

Մանրամասն՝ տեսանյութում