ՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են իրականացրել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

ՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են իրականացրել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 30-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Հայտնել է ՄԻՊ գրասենյակը։

Տեղի են ունեցել առանձնազրույցներ  ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ իրականացնող ցմահ դատապարտյալների հետ: 

Դատապարտյալները ներկայացրել են հացադուլի պատճառ հանդիսացող հանգամանքները: 

Բացի այդ, քննարկվել են նրանց առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր:

ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։