«Հանրային ձայն»-ը խանգարում է իշխանությանը և մարդկանց, որոնք թաղված են կոռուպցիայի մեջ

Այս ամենն արվում է, որ Արտակ Գալստյանը չմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ նա մեծ թվով աջակիցներ ունի։ Այդ մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Գալստյանի աջակից Միհրան Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ «Հանրային ձայն» կուսակցության անդամ Արտակ Գալստյանը մեղադրվում է մեծ չափի գումարի շորթման մեջ։

Ըստ մեր զրուցակցի, այս ամենն արվում է ապօրինաբար։

«Նա պահեստազորի գնդապետ է, ու հուսով եմ, որ այս վիճակից դուրս կգա։ Կեղծ է ցուցմունքը, քանի որ Տիգրան Արզաքանցյանն ավելի շատ անձնական հարցեր է լուծում, որ վնաս հասցնի Վարդան Ղուկասյանին։ Հուսով եմ, որ Արտակ Գալստյանի դատավորը կլինի ժամանակը. «Հանրային ձայն»-ը խանգարում է իշխանությանը, և մարդկանց, որոնք թաղված են կոռուպցիայի մեջ»,- նշեց նա։

Ըստ Միհրան Մովսիսյանի՝ մարդիկ հիմա դիմում են «Հանրային ձայնին»։

Մանրամասները՝ տեսանյութում։