Աշոտ Փաշինյանի գործով դատական նիստը չի՞ լուսաբանվի

Առաջին ատյանի դատարան, Ավան նստավայրում սկսվել է Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատական նիստը։
Նշենք, որ այս պահին նիստերի դահլիճից դուրս են հրավիրում լրագրողներին, ըստ էության, նիստը դռնփակ է անցկացվելու։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ նիստը դռնբաց էր, և ԶԼՄ-ներն աշխատում էին ուղիղ հեռարձակմամբ։