Դատախազությունում ուսումնասիրվում են ՊՊԾ պետի կողմից Mediahub.am-ի օպերատորին հարվածելու դեպքը

ՀՀ գլխավոր դատախազությունն արձանագրել է Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից Mediahub.am-ի օպերատորին ոտքով հարվածելու դեպքը։
Aysor.am-ին Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ այդ դեպքով ուսումնասիրություն է իրականացվում։
Դատախազությունում արձանագրվել է նաև ոստիկանության ծառայողի կողմից ակցիայի մասնակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը, ինչը նույնպես ուսումնասիրվում է։