Ուկրաինա-Հայաստան․ Կապառոսի հետ նախախաղային ասուլիսին կներկայանա Էդգար Բաբայանը

Ուկրաինա-Հայաստան․ Կապառոսի հետ նախախաղային ասուլիսին կներկայանա Էդգար Բաբայանը

Հունիսի 11-ին՝ Լեհաստանի Լոձ քաղաքում, կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Էդգար Բաբայանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Լոձ քաղաքի «Մեյսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին (Երևանի ժամանակով), և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։