Փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ռեալ պատժվեն

Փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ռեալ պատժվեն

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ռեալ պատժվեն՝ առանց «գործուն զղջալու» հիմքով ազատվելու հնարավորության։ Վերջակետ։ Այս կոշտ դիրքորոշումը պետք է անսակարգելի լինի։

ՀԳ. Հանուն ճշմարտության՝ պիտի ասեմ, որ ոստիկանության բաժիններում ցայսօր ես միայն հարգանք եմ տեսել։ Կենտրոնի բաժնում՝ առավել ևս։ Ուստի զարմացած եմ այս միջադեպով։ Մյուս կողմից, Կարեն Ալավերդյանին ճանաչում եմ իր ուսանողական տարիներից. դասավանդել եմ, և նրան կարող եմ միայն դրական բնութագրել»,- գրել է նա։