Աշոտի պատվերը կատարող դատավորը

Աշոտի պատվերը կատարող դատավորը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ «քայլողների» «սրտի դատավոր» Մանվել Շահվերդյանն է:

Աննախադեպ որոշում 

Մանվել Շահվերդյանն աննախադեպ խայտառակ որոշում կայացրեց: Նա երկրորդ անգամ կալանքի ենթարկեց Աշոտ Փաշինյանի առևանգման գործով անցնող որդեկորույս մայր Գայանե Հակոբյանին ու սա այն դեպքում, երբ նույն օրն առավոտյան Վերաքննիչ դատարանը կալանքից ազատել էր Գայանեին՝ նրա նկատմամբ նշանակելով տնային կալանք խափանման միջոցը:
Ուշագրավ մյուս հանգամանքը. դատավորի գործողություններն ուղղորդվել են Աշոտ Փաշինյանի կողմից:
Հակոբյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննարկման ժամանակ տուժող Աշոտ Փաշինյանն ասել է, թե «Էս հանցանքի համար 4-8 տարի էր հասնում, տնային կալանքը, ըստ իս, մեղմ է»։

Շնորհակալություն՝ Փաշինյանին

Մանվել Շահվերդյանը խոնարհ կատարում է իշխանության բոլոր հրահանգները: Նա դատավոր է նշանակվել 2019-ին՝ Փաշինյանի իշխանության ժամանակ ու թերևս առիթը բաց չի թողնում՝ գործող վարչապետին երախտագիտություն հայտնելու համար:

Վահրամ Բագրատյան