Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում. բախվել են Toyota Camry-ն ու Mercedes բեռնատարը, կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում. բախվել են Toyota Camry-ն ու Mercedes բեռնատարը, կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում Ագարակ-Աղձք գյուղերի գյուղամիջյան ճանապարհում՝ կամրջի հարևանությամբ, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 28-ամյա Հովհաննես Ս.-ի վարած Toyota Camry մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ՝ Սերգո Շ-ի վարած Mercedes բեռնատար մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վիրավորներից մեկին հիվանդանոց է տեղափոխել շտապօգնությունը, իսկ մյուսին՝ ՊԾ Արագածոտնի գումարտակի պարեկները:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոման Ղազարյանի, և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: