Սպերցյանը՝ Ռուսաստանի լավագույն երիտասարդ խաղացող. Чемпионат

Սպերցյանը՝ Ռուսաստանի լավագույն երիտասարդ խաղացող. Чемпионат

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» 22-ամյա ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը «Чемпионат»-ի կողմից ստացել է մրցանակ՝ որպես երկրպագուների վարկածով 2021/2022 մրցաշրջանի Ռուսաստանի լավագույն երիտասարդ խաղացող։

«Чемпионат»-ի կողմից անցկացվող քվերակության արդյունքում Սպերցյանը ստացել է առավելագույն թվով ձայներ:

Քվեարկության արդյունքները հետևյալն են՝

3-րդ տեղ՝ Համիդ Ագալարով, ՖԱ Ախմատ (16445 ձայն)
2-րդ տեղ՝ Արսեն Զախարյան, ՖԱ «Դինամո» (18982 ձայն)
1-ին տեղ՝ Էդուարդ Սպերցյան, «Կրասնոդար» ՖԱ (21,401 ձայն)

«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր քվեարկել են իմ օգտին։ Կաշխատեմ ավելի քրտնաջան, ավելի ու ավելի ուժեղ»,- մրցանակը ստանալուց հետո ասել է Սպերցյանը։