Հրդեհ Երևանի Ներքին Շենգավիթ թաղամասում

Հրդեհ Երևանի Ներքին Շենգավիթ թաղամասում

Մարտի 4-ին, ժամը 15:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին: