Նիկոլի «ծառաները»

Նիկոլի «ծառաները»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն է, ով անուղղակիորեն արդարացրել է կուսակցի խուլիգանությունը Արագածավանում: 

Ի՞նչ է ասել մարզպետը 

Արագածոտնի ՔՊ-ական մարզպետ Սերգեյ Մովսիսյանը թեև կուսակցի մասնակցությամբ միջադեպից տեղյակ է, բայց հրաժարվել է որևէ գնահատական տալ։ Ասել է՝ տեղի ունեցածը քաղաքականացնելը ճիշտ չի համարում. 
«Էդ քաղաքականացրել են, հայոց հարցն են սարքել, իմ կարծիքով, էդքան էլ ըտենց չի էլի։ Ասենք, էդ վեճ-վիճաբանությունը էրկու անձի մեջ ա էղել... որ ասում են պաշտոնատար անձ, էդ մարդը ՋՕ-ի տնօրեն ա էղել Արագածավանի։ Տենց պաշտոնատար անձ մեր հանրապետությունում կարող ա չգիտեմ հարյուրավորներ ըլնեն, էսիմ ինչ պաշտոն չի։ Հիմա գործը իրավական դաշտում ա, ընդհանուր քննությունն անցնի, արդեն ով որ մեղավոր կըլնի, միանշանակ պատասխան կտա»։ 

Արագածավանն ընդդեմ մարզպետի 

Մարզպետի ասածը, մեղմ ասած, քննադատության չի դիմանում: Ամբողջ խնդիրն այն է, որ Արագածավանի ժողովուրդը միաբերան պնդում է, որ Սուրեն Թորոսյանը եղել է իրենց գյուղի «ֆեոդալը»՝ հենց Փաշինյանի հովանավորությամբ:
Երբ մարզպետը տեղի ունեցածի նշանակությունն արհեստականորեն նսեմացնում է, վարչապետին պատասխանատվությունից դուրս դնելու ակնհայտ նպատակ ունի:

Վահրամ Բագրատյան