Օդանավակայանում դիմավորել են սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի մեդալակիրներին (տեսանյութ)

Կեսգիշերն անց «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում էին սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականին։ Նրանք հայրենիք էին վերադառնում 4 մեդալով,որոնք նվաճել էին Գերմանիայում եւ Քաթարում։ Աշխարհի գավաթի խաղարկության առաջին երկու փուլերի ընթացքում։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը երկու փուլերում նվաճել է երկու ոսկե , Գագիկ Խաչիկյանը՝ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալ։
Աշխարհի գավաթի երրորդ փուլը տեղի է ունենալու Բաքվում, Հայաստանի հավաքականը չի մասնակցի։