Դանակներով զինված անձինք «ZARA» խանութ-սրահից հափշտակել են 2-2.5 մլն դրամ

Դանակներով զինված անձինք «ZARA» խանութ-սրահից հափշտակել են 2-2.5 մլն դրամ

Մարտի 6-ին, ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում դանակներով և զենքի նմանվող առարկայով զինված, բժշկական դիմակներով դիմակավորված 2 քաղաքացի մտել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող հայտնի «Զառա» հագուստի սրահ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորված անձինք աշխատակցի հասցեին սպառնալիքներ են հնչեցրել ու հափշտակել 2-2,5 մլն դրամ, ապա դիմել փախուստի: 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: