Գործարարը բանկի շենքում փոխանակել է 85 մլն ռուբլի եւ կեղծ դոլարներ ստացել․ ի՞նչ է հայտնի

Ռուսատանի մերձմոսկովյան շրջանի գործարարը բանկում դոլարով փոխանակել է 85 մլն ռուբլի և կեղծ թղթադրամներ է ստացել։ Գրել է Baza-ն։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին Մոսկվայի Էֆրեմովա փողոցի մասնաճյուղում։ Տուժողը հանդիպման է եկել մի տղամարդու հետ, որը ներկայացել է որպես բանկի խորհրդի անդամներից մեկի օգնական՝ արժույթը բարենպաստ փոխարժեքով փոխանակելու համար և նրան տվել է 85 մլն ռուբլի։
Նա վերցրել է գումարը, գործարարին բերել բանկային փաթեթի մեջ դրած «դոլարները» ու դուրս եկել թղթաբանությունը ավարտելու։
10 րոպե անց տղամարդը որոշել է ստուգել թղթադրամներն ու նկատել է, որ դրանք կեղծ են։ Նա անմիջապես դիմել է անվտանգության աշխատակիցներին, որոնք բացատրել են, որ իրեն մոտեցած անձը բանկի աշխատակից չէ։ Նա միայն որոշ ժամանակով է վարձակալել ավանդատունը։
Спустя 10 минут мужчина решил проверить купюры и заметил, что они поддельные. Он сразу обратился к сотрудникам службы безопасности, которые пояснили, что злоумышленник не является работником банка — он только на время арендовал депозитарий.