Ուկրաինական ծագում ունեցող դերասանուհի Միլա Կունիսը հանդես է եկել ռուսատյացության դեմ

Ուկրաինական ծագում ունեցող ամերիկացի դերասանուհի Միլա Կունիսը հանդես է եկել ռուսատյացության դեմ: Նա կոչ է արել դադարեցնել վիրավորանքներն ու սպառնալիքները ռուսաստանցիների հասցեին:
«Ես կարծում եմ, որ մենք չպետք է Ռուսաստանի ժողովրդին թշնամի համարենք: Ես ուզում եմ ուշադրություն դարձնել դրա վրա, քանի որ այդ հարցը բոլորովին չի բարձրացվում մեր մամուլում»,- նշել է նա լրագրող Մարիա Շրայվերի հետ հարցազրույցում։
Միլա Կունիսը ծնվել է Ուկրաինայի Չերնովցի քաղաքում 1983 թվականին։ Դերասանուհին մեծացել է հրեական ընտանիքում։ Բախվելով հայրենի Ուկրաինայում հակասեմական տրամադրություններին՝ ընտանիքի բոլոր անդամները, ներառյալ յոթնամյա Կունիսը, որոշել են տեղափոխվել ԱՄՆ։
2012թվականին աղջիկը կրկին հայտնվել է ատելության եւ վիրավորանքների թիրախում։ «Ազատություն» համաուկրաինական միավորման պատգամավոր Իգոր Միրոշնիչենկոն Facebook — ի իր էջում դերասանուհու նկատմամբ օգտագործել է հակասեմական կտրուկ արտահայտություն, որի պատճառով ենթարկվել է միջազգային հանրության դատապարտմանը:
Այս միջադեպից հետո ուկրաինական օրենքում հայտնվել է ուղղում, որը գաղտնի կոչվում է «Միլա Կունիսի փոփոխություն»: Այն նախատեսում է, որ ուկրաիներեն լեզվով չպետք է օգտագործվի մի շարք որոշակի վիրավորական արտահայտություններ, որոնք նվաստացնում են մարդկային արժանապատվությունը։