«Աերոսմիթ» ռոք խումբն այլևս դուրս չի գա հյուրախաղերի․ հայտնի է պատճառը

«Աերոսմիթ» ռոք խումբը հայտարարել է, որ այլևս դուրս չի գա հյուրախաղերի: Երաժիշտները չեղարկել են իրենց հրաժեշտի Peace Out շրջագայությունը, որը մասին հայտարարվել էր 2023 թվականի մայիսին։
Նրանք հասցրել էին երեք համերգ տալ։
Սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ խմբի մեներգիչ Սթիվեն Թայլերը վնասել է ձայնալարերը, ինչից հետո խումբը շրջագայության մնացած համերգները հետաձգել էր հաջորդ տարվան։
«Մենք միշտ ցանկացել ենք զարմացնել ձեզ մեր կատարմամբ: Ինչպես գիտեք, Ստիվնի ձայնն այնպիսի գործիք է, որ նման չէ որևէ ուրիշին: Նա ամիսներ շարունակ անխոնջ աշխատել է իր ձայնը վերականգնելու համար»,- հայտնել է խումբը X միկրոբլոգում։
Ըստ խմբի՝ այնուամենայնիվ, անհնար է ամբողջությամբ վերականգնել ձայնալարերը, ուստի Aerosmith-ը կայացրել է «սրտաճմլիկ և դժվար, բայց անհրաժեշտ որոշում՝ հեռանալ հյուրախաղերի բեմից»։