Ի գիտություն Արմեն Գրիգորյանի՝ արտաքին հետախուզությունը միջազգային ՀԿ չէ

Ի գիտություն Արմեն Գրիգորյանի՝ արտաքին հետախուզությունը միջազգային ՀԿ չէ

Հայաստանի կառավարությունը պլանավորում է ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին: Այդ մասին հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Միջազգային կազմակերպություններում երկար տարիներ աշխատած Արմեն Գրիգորյանը նախընտրում է «բաց և թափանցիկ» խոսել ցանկացած թեմայի, անգամ պետական, ռազմական գաղտնիքների տարրեր իրենց մեջ պարունակող թեմաների շուրջ: Եթե ՀՀ-ն ցանկանում է ստեղծել արտաքին հետախուզություն, ապա չպետք է դրա մասին հայտարել բաց աղբյուրներով, ԶԼՄ-ներով, գրել ստատուսներ այդ մասին կամ Փաշինյանի սիրելի լայվ տարբերակով տեղեկացնել այդ մասին հայ հանրությանն ու թշնամիներին:

ԱԽ-ը պետք է զբաղվի անվտանգության ամրապնդման գործառույթներով՝ չվնասելով ուժային համակարգին: ՔՊ-ականները պետք է վերջապես գիտակցեն, որ պետության կառավարումը պոպուլիստական ցույց չէ: ՀՀ-ն գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որտեղ ուժային համակարգը պետք է լինի ամուր, իսկ գործողությունները անվտանգային ոլորտում կատարվեն գաղտնիության պայմաններում:

ՔՊ-ականների համար արտաքին հետախուզությունը մի ոլորտ է, որից նրանք չեն հասկանում՝ չունեն դրա ոչ փորձը, ոչ գիտելիքը: ՀՀ-ում իշխանափոխությունը նաև ուժային համակարգերը փրկելու միակ շանսն է: Դիլետանտությունը բերելու է նոր պատերազմի՝ աղետալի հետևանքներով ՀՀ քաղաքացիների համար:

Վահրամ Բագրատյան