Զինծառայողը ստիպված կանգնում է քաղաքացու կողքին, որ վերջինս հող մշակի․ Արման Թաթոյան

Սյունիքի մարզում սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ վնաս է հասցվել Վերիշեն գյուղին․ այս գյուղի տներից մեկի վրա հրթիռային հարձակում է եղել, հռթիռային բեկորները վնասել են Վերիշենի քաղաքացիական տներից մեկը: Սա անվտանգության լրջագույն խնդիրներ է առաջացրել մարդկանց համար։ Ասուլիսի ընթացքում այս մասին ասաց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Օրինակ, Կապանի Ուժանիս, Կաղնուտ, Եղվարդ, Դավիթ Բեկ, Ագարակ բնակավայրերում սահմանապահ զորքերի ծառայողը ստիպված գնում կանգնում է քաղաքացու կողքին, որպեսզի վերջինս կարողանա իր հողը մշակել՝ խոտհարք, վարելահող և այլն անել»,-ասաց Թաթոյանը։

Բանախոսն անդրադարձավ նաև այլընտրանքային ճանապարհին՝ Գորիսից դեպի Որոտան, Բարձրաշեն, Շուռնուխ գյուղեր տանող. «Այս ճանապարհն ադրբեջանական ուղիղ թիրախի ներքո գտնվող ճանապարհ է: Ոչ թե պետք է գովերգել ու ասել, թե Սյունիքն անվտանգ է այս ճանապարհով, այլ պետք է ամեն ինչ անել, որ ադրբեջանական զինված ծառայողները հեռացվեն, այս ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկել»,-ընդգծեց Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: