Հրդեհ՝ Ձորաղբյուրի ամառանոցների տներից մեկում

Ապրիլի 24-ին, ժամը 07:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցների տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեգործների փողոցում գտնվող տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:12-ին, մարվել՝ 08։44-ին: Այրվել են տան ձեղնահարկը (մոտ 65 քմ)՝ գույքով, և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 65 քմ)։