ՄԻՊ-ը տեսակցել է նոյեմբերի 18-ին Ադրբեջանի ԶՈՒ կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին

ՄԻՊ-ը տեսակցել է նոյեմբերի 18-ին Ադրբեջանի ԶՈՒ կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեսակցել են նոյեմբերի 18-ին Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողին։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են զինծառայողի առողջական վիճակին, բուժանձնակազմի հետ քննարկել  են զինծառայողի առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերելի հարցեր։ 

Վիրավորում ստացած զինծառայողի և նրա ընտանիքի անդամների հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։ 

Զինծառայողը պատմել է, որ ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցից վիրավորում է ստացել նոյեմբերի 18-ի առավոտյան ժամը 09։50-ի սահմաններում:

Պաշտպանի աշխատակազմը վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակի հետ կապված հարցերով անընդհատ կապի մեջ է հոսպիտալների ղեկավար կազմի և բուժաշխատողների հետ։