«Հումանիզմի» հակառակ կողմը 

«Հումանիզմի» հակառակ կողմը 

Լրագրողը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին հարցնում է՝ արդյո՞ք Վաշինգտոնն ունի գնահատական, թե անցյալ տարվա սեպտեմբերին ինչ է տեղի ունեցել Արցախում: Հետևում է բավականին հստակ պատասխան. «Ո՛չ, չունենք։ Մենք խումբ ունեինք, որը հարցազրույցներ էր անում և զրուցում տեղահանվածների հետ, բայց նրանք դեռևս դրա վերաբերյալ որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել»:

Երբ նման պատասխան հնչում է Մոսկվայից, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները և մերձիշխանական շրջանակներն անարգանքի սյունին են գամում Ռուսաստանին՝ Ադրբեջանին աջակցելու համար: Հիմա նույն շրջանակները քար լռություն են պահպանում, որովհետև որևէ բան հակադարձելը տիկին դեսպանին կնշանակի իրենց միֆերի փլուզում:

Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների խորացումն անհրաժեշտություն է, բայց մենք մի քանի ճշմարտություն պետք է իմանանք:

Մեր տարածաշրջանում Արևմուտքի գլխավոր խնդիրն է՝ պոստկոնֆլիկտային այնպիսի ստատուս-քվոն, որը դուրս կմղի Ռուսաստանին, կմեկուսացնի Իրանին, կապահովի Ադրբեջանի նավթի ու գազի անխափան մատակարարումները Եվրոպա ու նոր միայն՝ Հայաստանին աջակցելը:

Այսքանը պետք է գիտակցել, որպեսզի ռացիոնալ հարաբերություններ ունենանք Ադրբեջանի հետ, գիտակցենք, որ նա չի կարող լինել Հայաստանի դաշնակիցն ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի:

Ու առհասարակ, բոլոր ազիմուտներում պետք է փնտրել ոչ թե «փրկիչներ», այլ գործընկերներ:

Վահրամ Բագրատյան