Ինչ վտանգներ ունի հեմոգլոբինի ցածր մակարդակը

Հեմոգլոբինի մակարդակի հսկողությունը թույլ է տալիս վաղ փուլերում շատ վտանգավոր հիվանդություններ բացահայտել ու ավելի շուտ սկսել բուժումը: Բացի այդ, արյան ցուցանիշների նորմայից երկարատև շեղումները կարող են լուրջ բարդությունների հանգեցնել:
Անեմիան հեմոգլոբինի պարունակության նվազումն է և/կամ արյան ծավալի մեկ միավորի մեջ արյան կարմիր բջիջների քանակի նվազումը, որը հանգեցնում է թթվածնի հյուսվածքների մատակարարման նվազմանը:
Անեմիան հիվանդություն չէ, դա ընդամենը ախտանիշ է, այսինքն՝ տարբեր պաթոլոգիաների հետևանքով առաջացած ախտանիշների խումբ: Անեմիայի հիմնական նշաններն են՝ գունատ մաշկ ու լորձաթաղանթ, թուլություն և հոգնածություն, գլխացավեր և գլխապտույտ, վատ շնչառություն, քնի խանգարումներ։
Անեմիայի հետևանքները
Եթե օրգանիզմում երկար ժամանակ հեմոգլոբինի մակարդակի պակաս կա, ապա դա կարող է ազդել ոչ միայն ընդհանուր առողջության վրա, այլև խաթարել բոլոր օրգանների աշխատանքը։
Երբ օրգանիզմը թթվածնի պակաս է զգում, առաջանում են պաթոլոգիական փոփոխություններ, շնչառական ֆունկցիայի խանգարում, սրտի մկանների աշխատանքի խանգարում, աթերոսկլերոզ։
Հեմոգլոբինի չափազանց ցածր մակարդակը կարող է հանգեցնել նյարդային համակարգի աշխատանքի խանգարման (որպես հետևանք՝ դեպրեսիա և ապատիա), լյարդի մեծացում ու դրա գործունեության խանգարում: