Քերոբյանը պետք է «ֆեյքային տնտեսությունից» անցում կատարի դեպի իրական կյանք

Քերոբյանը պետք է «ֆեյքային տնտեսությունից» անցում կատարի դեպի իրական կյանք

Ամեն ինչ անելու ենք, որ զբոսաշրջիկներն ավելի շատ բան տեսնեն և ավելի շատ փող ծախսեն: Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

ՔՊ-ական նախարար Վահան Քերոբյանը, ով հեռու է թե տնտեսությունից, թե քաղաքականությունից, տնտեսական հստակ ծրագիր և արդյունքներ ցույց տալու փոխարեն միայն խոսում է՝ նրա լավատեսությունը, սակայն, հիմքեր չունի: ՀՀ քաղաքացիները՝ երկրի իրական տերերն արտագաղթում են, մարզերն ու գյուղերը դատարկվում են, իսկ Քերոբյանի համար ցուցանիշ է զբոսաշրջիկների թիվն ու նրանց ծախսած գումարները: 

Զբոսաշրջիկները չեն պաշտպանելու Արցախն ու Սյունիքը՝ նրանք այսօր այստեղ են, վաղը՝ որևէ եվրոպական երկրում կամ Մալդիվյան կղզիներում:

Քերոբյանը պետք է ներկայացնի թվեր՝ քանի աշխատատեղ է բացվել դատարկվող Գյումրիում, ՀՀ սահմանամերձ գյուղերում, թուրք-ադրբեջանական զորքերի թիրախում գտնվող Սյունիքում՝ պատասխանը միանշանակ է՝ զրո: Քանի որ ՔՊ-ականները զբաղված են սեփական գրպանները լցնելով՝ ճամփորդելով, պարգևավճարներ դուրս գրելով, իսկ ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով արտագաղթում են, իսկ մեկ միլիոն ՀՀ քաղաքացի՝ ծայրահեղ աղքատության մեջ է ապրում:

«Ֆեյքային տնտեսություն» կառուցելու փոխարեն ՀՀ-ին անհրաժեշտ է հստակ տնտեսական ռազմավարություն՝ հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներով և տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերով՝ յուրաքանչյուր տարի:

Վահրամ Բագրատյան