ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ներկայացուցչի քրգործով քննիչը կիրառել է անթույլատրելի հնարք. Բաբայան

ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ներկայացուցչի քրգործով քննիչը կիրառել է անթույլատրելի հնարք. Բաբայան

ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ներկայացուցիչ Արտավազդ Մարգարյանի պաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ներկայացուցիչ, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանի գործով այսօր Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել եմ հեռախոսային հաղորդակցության վերահսկողություն թույլատրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:

Այդ ապօրինի որոշումն իր բնույթով աննախադեպ եմ համարում: Օրենքը հեռախոսային հաղորդակցության վերահսկողություն (գաղտնի քննչական գործողություն) թույլատրում է միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերում, մինչդեռ այս քրեական վարույթն իրականացվում է միջին ծանրության հանցանքի շրջանակներում: Քննիչը, փաստորեն, կիրառել է անթուլատրելի մի հնարք և սովորական քննչական գործողություն հանդիսացող առգրավման թույլտվություն ստանալու անվան տակ իր միջնորդությամբ «սղացրել» էր նաև գաղտնի քննչական գործողության թույլտվություն, որն անթույլատրելի է այս գործով:

Դատարանը, ցավոք, հավանաբար ենթարկվելով քննիչի մոլորեցմանը, կամ էլ գիտակցաբար՝ բավարարել է այդ միջնորդությունն ու թույլատրել անձի հեռախոսային խոսակցության և նամակագրության գաղտնիության լուրջ միջամտություն»: