Դաջվածքը կարող է արյան քաղցկեղ զարգացնել․ հետազոտություն է հրապարակվել

Դաջվածքը կարող է արյան քաղցկեղ զարգացնել․ հետազոտություն է հրապարակվել

Շվեդիայի Լունդի համալսարանի գիտնականները հայտնաբերել են հնարավոր կապ դաջվածքների և արյան քաղցկեղի՝ լիմֆոմայի զարգացման ռիսկի միջև:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են eClinicalMedicine ամսագրում։

Հետազոտողները վերլուծել են ազգային ռեգիստրների տվյալները, որոնք ընդգրկում են 11905 մարդ: Նրանցից 20-ից 60 տարեկան տարեկանում լիմֆոմայով հիվանդացել է 2938 մարդ, այն դեպքում, երբ հարցումը լրացրել է 1398 մարդ, մինչդեռ վերահսկիչ խմբում մասնակիցների թիվը կազմել է 4193։ Լիմֆոմա ունեցող խմբում դաջվածք է արել 21 տոկոսը (289 մարդ), իսկ առանց լիմֆոմա ախտորոշման վերահսկիչ խմբում (735 մարդ) 18 տոկոսն է դաջվածք արել։

Հետազոտողները համադրել են լիմֆոմայով տառապող մարդկանց առանց հիվանդության վերահսկվողների մարդկանց հետ՝ հաշվի առնելով մի շարք այլ կարևոր գործոններ, այդ թվում՝ ծխելն ու տարիքը: Այն պարզել է, որ դաջվածքներ ունեցող մարդկանց մոտ 21 տոկոսով ավելի հավանական է լիմֆոմայի զարգացումը:

Չնայած նախնական վարկածին, դաջվածքի չափը չի ազդել լիմֆոմայի զարգացման ռիսկի վրա: Ենթադրվում է, որ դաջվածքը, անկախ չափից, օրգանիզմում ցածր աստիճանի բորբոքում է առաջացնում՝ հանգեցնելով քաղցկեղի զարգացման։