Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ձևավորվել է

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ձևավորվել է

Այսօր կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը, տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից։

«Հարցազրույցների արդյունքում Խորհրդի որոշմամբ հանձնաժողովի անդամներ են ընտրվել Ռաֆիկ Գրիգորյանն ու Դավիթ Հակոբյանը, և ըստ այդմ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը»,- նշված է հաղորդագրությունում: