Խոշոր հրդեհ՝ երևանյան տան տանիքում

Ապրիլի 4-ին, ժամը 13։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սերո Խանզադյան փողոցի չբնակեցված տներից մեկի տանիքում։ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեգործական փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին, մարվել՝ 14:09-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 100 քմ) և տան մոտակայքում՝ 100 քմ տարածքում, աղբ և բուսածածկույթ: