Արցախում տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչման

Արցախում տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչման

Մարտի 5-ին Արցախում տեղի կունենա խաղաղ ակցիա՝ ի պաշտպանություն Դոնեցկի Ժողովրդավարական և Լուգանսկի Ժողովրդավարական հանրապետությունների ճանաչման իրավունքի: Այդ մասին հայտարարություն է տարածել «Արդարություն» կուսակցությունը՝ նշելով, որ ակցիան կազմակերպվում է երիտասարդական թեւի կողից։

Նախատեսվում է, որ հավաքը կկայանա ժամը 13:00-ին՝ Մենք ենք մեր սարերը (տատիկ - պապիկ) հուշահամալիրի հարակից տարածքում։