Նախկին ԱԳ փոխնախարարը՝ դեսպան

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
ԱԳՆ-ին մոտ կանցնած MediaHub-ի աղբյուրները փոխանցեցին, որ վերջինս ՀՀ դեսպան է նշանակվելու ասիական երկրներից մեկում։
Ըստ ԱԳՆ-ի պաշտոնական կայքի՝ այս պահին ՀՀ-ն արտակարգ և լիազոր դեսպան չունի Տաջիկսատանում, և չի բացառվում` Գևորգյանն այնտեղ է մեկնելու։ Բացի այդ, հնարավոր է նաև Չինաստանի տարբերակը։
Ի դեպ, առաջիկայում նոր դեսպանների նշանակումներ են սպավում, քանզի այս պահի դրությամբ ՀՀ-ն դեսպան չունի նաև Իրաքում և Սբ․ Աթոռում։ Իրաքում և Սբ․ Աթոռում ՀՀ դեսպանները հետ են կանչվել 2023 թվականի դեկտեմբերին։
Լիաննա Թորոսյան