Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է ՀՀ դիվանագետի օրվան և ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 30-ամյակի միջոցառմանը

Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է ՀՀ դիվանագետի օրվան և ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 30-ամյակի միջոցառմանը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հրավերով մարտի 2-ին մասնակցել է ՀՀ դիվանագետի օրվան և Միավորված ազգերի կազմակերպությանը ՀՀ անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը։