Հովհաննես Բաչկովը` բռնցքամարտի աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր

Հովհաննես Բաչկովը` բռնցքամարտի աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր:

63,5 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Բաչկովն ուժերը չափեց Ուզբեկստանից Ասիայի չեմպիոն Ռուսլան Աբդուլաևի հետ: Բաչկովը զիջեց 5:0 և նվաճեց իր 4-րդ բրոնզե մեդալն ԱԱ-ներում: