Բժիշկը նշել է կրկնակի կզակից ազատվելու վարժություններ

Բժիշկը նշել է կրկնակի կզակից ազատվելու վարժություններ

Օստեոպաթ բժիշկ և առողջապահական փորձագետ Նադյա Ալիբհայը նշել է կրկնակի կզակից ազատվելու վարժություններ։ Նրա խոսքերը մեջբերել է «Դոկտոր Պիտերը»։

Նրա խոսքով՝ այս խնդիրը ամենից հաճախ կապված է տարիքի հետ, սակայն այն կարելի է լուծել՝ կատարելով որոշ վարժություններ։ Ալիբհայը խորհուրդ է տվել լեզուն հասցնել քթին, նաև «առյուծի հորանջում»: «Այս վարժության էությունն այն է, որ ձեր բերանը լայն բացեք ու լեզուն հնարավորինս հեռու դուրս հանեք՝ հորանջող առյուծի պես»,- ասել է բժիշկը:

Ալիբհայը նաև խորհուրդ է տվել կատարել «օդային համբույր» վարժությունը։ «Նստեք ձեր մեջքը ուղիղ և ձեր ուսերը թուլացած: Այնուհետև գլուխը թեքեք ետ՝ առաստաղին նայելու համար: Այս դիրքում ձգեք շուրթերը, կարծես ուզում եք համբուրել առաստաղը»,- նշել է բժիշկը։