Անհետ կորած համարվող կինը հայտնաբերվել է

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարակած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 18-ի երեկոյան Աստղիկ Կարապետյանը Արարատի մարզում հայտնաբերվել և ներկայացվել է Շենգավիթի բաժին: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Հոկտեմբերի 17-ին ոստիկանությունը հայտարարել էր, որ Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորած: