Ինչպե՞ս է Ադրբեջանի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողը

Օրեր առաջ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն: Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն:
Լիաննա Թորոսյան