Արցախը կորցնելու վերջնահաշվարկը սկսված է․ Նաիրա Զոհրաբյան

Արցախը կորցնելու վերջնահաշվարկը սկսված է․ Նաիրա Զոհրաբյան Արցախը պահելու համար այս իշխանությունը պետք է հեռանա, դա այն կոնստանտ մեծությունն է, առանց որի մենք չենք կարող պահել Արցախը։ Այդ մասին այսօր Ազատության հրապարակում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այսօր հրավիրված հանրահավաքին, որն ունի «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագիրը։

Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ինքը նոր է վերադարձել Արցախի դիրքերից և հասկացել է՝ եթե այս իշխանությունը մնա, մենք վերջնականապես կկորցնենք Արցախը։

«Արցախը կորցնելու վերջնահաշվարկը սկսված է»,- ասաց նա։

Բայց և այնպես, Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ չի կարծում, որ վաղը որևէ փաստաթուղթ կստորագրվի, վաղվա հանդիպումը՝ Շառլ Միշելի քավորությամբ, մեկ նպատակ ունի՝ բալանսավորել ՌԴ-ի հետ հարաբերությունները։

«Գիտենք այն հինգ կետերը, որ առաջադրել է Ադրբեջանը, բայց հայկական կողմը չի բացահայտում այն առաջարկները, որ արել է Ադրբեջանին»,- նշեց նա։