Կառավարությունը կրկին տուրք սահմանեց պղնձի և մոլիբդենի խտանյութերի, ֆերոմոլիբդենի արտահանման համար

«Վեց ամիս առաջ պղնձի և մոլիբդենի խտանյութերի, ֆերոմոլիբդենի և այլ արատադրության տեսակների համար արտահանման լրացուցիչ տուրք սահմանելու մեր նախաձեռնությունն ընդունվեց, որպեսզի ընդերքի թանկացման որոշ մասը գա պետական բյուջե»,-գործադիրի նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով ՀՀ պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, մոլիբդենի և դրանից պատրաստված արտադրատեսակների (բացառությամբ 810297000՝ թափոններ և ջարդոն)՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզավորման ընթացակարգը և հայտերի ու լիցենզիաների ձևերը սահմանելու մասին որոշման նախագիծը:
Նրա խոսքով՝ նոր որոշմամբ կրկին դեպի երրորդ երկրներ այդ ապրանքների արտահանումը կհամարվի լիցենզավորվող գործունեություն և սահմանվել է այդ ապրանքների պետական տուրքի դրույքաչափը։