Փաշինյանի «խոսնակ» Հրաչյա Հակոբյանն ընդդիմությանը հրավիրում է ԱԺ 

Փաշինյանի «խոսնակ» Հրաչյա Հակոբյանն ընդդիմությանը հրավիրում է ԱԺ 

«Քաղաքացիական պայմանագիրը» չի սկսի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթաց, բայց նաև չեմ բացառում, որ հարցին կրկին կանդրադառնանք: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանը:

Սերիալների դերասանն է որոշում ընդդիմության ապագան՝ Փաշինյանի աներձագն է «դաբրո» տալիս ներքաղաքական ապագա վերադասավորումներին՝ այս օրին է այսօր հայտնվել Հայաստանը: Ներքաղաքական ճգնաժամը խորանում է՝ ընդդիմությունը հայտարարում է, որ  ԱԺ վերադառնալու է իր օրակարգով՝ այդ օրակարգի հետ, մեղմ ասած, համաձայն չէ Փաշինյանը՝ նա չի պատրաստվում հեռանալ: Փաշինյանն իր աներձագի շուրթերով ընդդիմությանն ԱԺ վերադառնալու շանս է տալիս, սակայն վերադառնալ ԱԺ, նշանակում է զմրսել ներքաղաղաքական այն ստատուս-քվոն, որը սահմանում է ՔՊ-ն ու նրա առաջնորդը: Խորհրդարանում ընդդիմությունն ունի մեկ լծակ՝ ԱԺ ամբիոն, որտեղ նրանք կարող են անդադար քննադատել Փաշինյանին ու ՔՊ-ին և գնալ տուն: Փաշինյանի և թիմի համար այդ իրավիճակն իդեալական է:

Ներքաղաքական ճգնաժամի վառ «արտահայտություններից» է Հրաչյա Հակոբյանը, ով զրո պետական, քաղաքական փորձով 2018թ.-ի «գունավոր հեղաշրջման» արդյունքում հայտնվեց քաղաքական Օլիմպոսում և այժմ սերիալային դերերից բացի կատարում է նաև Փաշինյանի «ոչ պաշտոնական դեսպանի» կամ «մամուլի խոսնակի» դերը:

Ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում միայն խորանալու է՝ շաբլոն գործողություններով իրավիճակը հնարավոր չի լինելու փոխել:

Վահրամ Բագրատյան