Թուրքիայից վերադարձող զբոսաշրջիկի թանկարժեք զարդերն են գողացել․ մանրամասներ

Թուրքիայից վերադարձող զբոսաշրջիկի թանկարժեք զարդերն են գողացել․ մանրամասներ

Օդանավակայաններում թանկարժեք իրեր գողանալու նոր սխեմայի ևս մեկ զոհ է եղել․ Թուրքիայից թռչող ռուսաստանցու ուղեբեռից հանել են մոտ 400.000 ռուբլի արժողությամբ զարդեր։ Գրել է SHOT տելեգրամյան ալիքը։

Նոր գնված զարդերի դատարկ տուփերը եղել են ճամպրուկի մեջ։

Ըստ SHOT-ի՝ 43-ամյա Գրիգորին անցյալ երեքշաբթի Ստամբուլից Սոչիով վերադարձել է Մոսկվա և արդեն Շերեմետևոյում հայտնաբերել է, որ ինչ-որ մեկը բացել է իր ճամպրուկը։ Ներսում իրերը խառնված են եղել, թանկարժեք գնումներով յոթ տուփ դատարկ է եղել։

Գրիգորին հայտնել է, որ կորցրել է չորս արծաթյա Tiffany կախազարդ (երեքը՝ 50,000 ₽ (ռուբլի) և մեկը՝ 75,000 ₽), արծաթե Tiffany մատանի՝ 95,000 ₽ և երկու զույգ Saint Laurent ակնոց՝ ₽35,000: Ընդհանուր վնասը կազմել է ₽390,000: 

Գրիգորիի խոսքով՝ ճամպրուկը չի վնասվել, ըստ երևույթին բացվել է կոմբինացիոն կողպեքը։ Տղամարդը հաղորդում է տվել ոստիկանություն։ Ռուս զբոսաշրջիկն ասել է, որ Շերեմետևոյի անվտանգության ծառայության աշխատակիցները նայել են տեսախցիկներին ու հայտնել, որ օդանավակայանում ճամպրուկը ոչ ոք չի բացել։

SHOT-ն ավելի վաղ գրել էր 29-ամյա մոսկվացու մասին, որը հայտնվել էր նմանատիպ իրավիճակում՝ Թբիլիսիից Մոսկվա թռիչքի ժամանակ նրա ճամպրուկի միջից անհետացել էր ₽830,000: