Վրացական հրաշք՝ հայկական պատրանքի ֆոնին 

Վրացական հրաշք՝ հայկական պատրանքի ֆոնին 

Պատմության մեջ առաջին անգամ Վրաստանի ֆուտբոլի հավաքականը նվաճել է Եվրո 2024-ի ուղեգիր։

11 մետրանոց հարվածաշարում Վրաստանի հավաքականը 4-2 հաշվով հաղթել է Հունաստանին։

Վրաստանի հավաքականը Հարավային Կովկասի երկրների շարքում առաջինը հասավ նման նվաճման, ինչն իհարկե տարիների տքնաջան ինստիտուցիոնալ աշխատանքի հետևանք է:

Շնորհավորում ենք մեր բարեկամ երկրին այս հաջողության առթիվ ու միանգամից մեծ է զուգահեռներ անցկացնելու գայթակղությունը:

Չեխիա-Հայաստան երեկվա ընկերական խաղից հետո տեղի է ունեցել մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը։ Մեր թիմը նվազագույն 1-2 հաշվով պարտվել է ու այս ֆոնին արդեն հոգնեցուցիչ են մարզչի, ՀՖՖ պատասխանատուների, որոշ «մտահոգների» անդադար պնդումները՝ մեր թիմի «լավ խաղի» մասին:

Սպորտում և ամենուր կարևորը արդյունքն է, «բարոյական հաղթանակի» նարատիվը մեզ լավ տեղ չի տանելու՝ ընդամենը քողարկելով անընդհատ պարտությունների փաստը:

Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոստանում է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մինչև 2050-ը աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ուղեգիր կնվաճի, բայց գործնականում ֆուտբոլը դարձրել է իր ընտանեկան կլանի բարքերի պատանդը՝ ակնհայտ ձախողումների ֆոնին բոլորիս հրամցնելով «բարոյական հաղթանակներ»:

Ավելի լավ է՝ վրացիների օրինակով, չխոսել, բայց հաղթել:

Վահրամ Բագրատյան