«Գահերի խաղը» վերադառնու՞մ է (լուսանկարներ)

«Գահերի խաղը» վերադառնու՞մ է (լուսանկարներ)

HBO հեռուստաալիքը մշակում է հայտնի «Գահերի խաղը» սերիալի շարունակությունը, որի առանցքային կերպարը կլինի Ջոն Սնոուն. հայտնում է The Hollywood Reporter-ը։

Նշվում է, որ բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը կարող է վերադառնալ Ջոն Սնոուի դերին։ HBO-ն ներկայում մշակման փուլում ունի «Գահերի խաղի» տիեզերքի վերաբերյալ 7 նախագիծ, նաև արդեն նկարահանված «Վիշապի տունը», որի թողարկումը նախատեսված է օգոստոսի 21-ին:

«Գահերի խաղը» հեռուստասերիալը հիմնված է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» ֆենթեզի ժանրի վեպերի շարքի վրա։ Վեպի ու սերիալի գործողությունները տեղի են ունենում երկու հորինված մայրցամաքում, որտեղ մի շարք արիստոկրատ ընտանիքներ իշխանության համար պայքարում են Վեսթերոսի 7 թագավորությունների դեմ, մինչդեռ ամբողջ մարդկությանն այլ ուժերի ներխուժման պատճառով սպառնում է ոչնչացում: