Huawei-ը ներկայացրել է անկախ օպերացիոն համակարգ․ մանրամասներ

Huawei-ը ներկայացրել է անկախ օպերացիոն համակարգ․ մանրամասներ

Չինական Huawei կորպորացիան հայտարարել է HarmonyOS NEXT օպերացիոն համակարգի թողարկման մասին։ Հայտնել է HuaweiCentral-ը։

Ընկերությունը նշել է, որ նոր ՕՀ-ն տարբերվում է սովորական HarmonyOS-ից նրանով, որ անկախ է Android-ից։ Նախկինում Huawei-ի օպերացիոն համակարգը քննադատվում էր Google-ի ՕՀ-ից գրեթե ամբողջությամբ պատճենված լինելու համար։ Huawei-ը նշել է, որ ներկայացված արտադրանքը մշակվել է զրոյից ընկերության մասնագետների կողմից։

«Իսկական օպերացիոն համակարգը պետք է ունենա հիմք և էկոհամակարգ: HarmonyOS NEXT-ը իրական օպերացիոն համակարգ է, այլ ոչ թե Android-ի պատյան»,- ասել է կորպորացիայի թոփ-մենեջեր Յու Չենդունը:

Ընկերությունը նաև նշել է, որ թողարկված ՕՀ-ն հիմնված չէ «Լինուքսի պարզունակ միջուկի» վրա, որը մեծացնում է HarmonyOS NEXT-ի ինքնավարությունը:

Huawei-ի ներկայացուցիչները նշել են, որ համակարգը ինտեգրված է արհեստական ​​ինտելեկտի (AI) հետ։ ՕՀ-ն կարող է աշխատել նաև բազմաթիվ հարթակներում, ներառյալ սմարթֆոնները, պլանշետները, խելացի ժամացույցները և այլ գաջեթներ: HarmonyOS NEXT-ի հանրային տարբերակի թողարկման ամսաթիվը չի բացահայտվել: