Մեսրոպ Մակյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարել են՝ իր դիմումի համաձայն
Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն, օրենքով սահմանված կարգով, քննարկվել է ԲԴԽ-ում։
Մեսրոպ Մակյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, այսօրվանից համարվում են դադարած:
Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ Մեսրոպ Մակյանը կշարունակի պաշտոնավարումը որպես վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր: