Նիկոլ Փաշինյանը հրավիրվե՞լ է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը

Հունվարի 20-ին Վաշինգտոնում կկայանա Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, որին, դեռևս պարզ չէ՝ ՀՀ վարչապետը մասնակցելո՞ւ է, թե՞՝ ոչ։ Որևէ պաշտոնական հրապարակում այդ մասին չի եղել։
MediaHub-ը Փաշինյանի աշխատակազմից փորձեց պարզել՝ արդյո՞ք ՀՀ ղեկավարը մասնակցելու է Թրամփի երդմնակալությանը։ Ի պատասխան մեր հարցի՝ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանն ասաց՝ վարչապետի պաշտոնական այցերի մասին ճիշտ ժամանակին տրամադրվում է տեղեկատվություն։ Ավանդական պատասխան:
Նշենք, որ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ արձագանքեց․ «Վարչապետի աշխատակազմը պատշաճ ժամկետում վարչապետի այցերի մասին տեղեկատվություն տրամադրում է»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանը ՀՀ անունից ներկայացել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը։
Նարե Գնունի